Իրանը հայտարարել է, որ 90 պետություն ձգտում է ձեռք բերել իրանական անօդաչուներ
Իրանի հետախուզության նախարարի խորհրդականն ասել է, որ 90 պետություն ձգտում է ձեռք բերել Իրանի արտադրության անօդաչու սարքեր, գրում է mehrnews.com-ը:
«Աշխարհի 90 պետություն ձգտում է ձեռք բերել Իրանի արտադրության անօդաչու սարքեր: Արևմտյան երկրները և ամբարտավան տերությունները չեն կարողանում հանդուրժել այս փաստը»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ այսօր տարածաշրջանում Իրանի ունեցած պաշտպանական հեղինակությունը չեն կարող հանդուրժել արևմտյան երկրները, ԱՄՆ-ն և Իսրայելը:










