Բեդրոս Կիրկորովը հոսպիտալացվել է

23:16 • 09.02.23

Երգիչ Բեդրոս Կիրկորովը հոսպիտալացվել է, բժիշկները զննում են նրան:

Ռիա Նովոստիին հայտնել է նրա որդու՝ Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչ Եկատերինա Ուսպենսկայան։

«Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկներն այժմ ուսումնասիրում են վիճակը»,- ասել է Ուսպենսկայան։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Կիրկորով-ավագի համար շտապօգնություն են կանչել։ Արտիստի բուժքույրը բժիշկներին է կանչել, քանի որ Կիրկորովը դժվարացել է շնչել և արյան ճնշումն իջել է։