Կիմ Չեն Ընի կինը զորահանդեսին ներկայացել է հրթիռի տեսքով կախազարդով (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեան, Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ,
մայրաքաղաք Փհենյանում անցկացրել է մեծ զորահանդես, որի շրջանակում ցուցադրել է ռեկորդային թվով միջուկային և միջմայրցամաքային հրթիռներ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, միջոցառմանը մոբիլիզացվել է ավելի քան 22 000 մարդ. սա Հյուսիսային Կորեայում մինչ այժմ ամենամեծ շքերթն է: Դրան ներկա է եղել երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը՝ կնոջ և դստեր հետ:
Հատկանշական է, որ նրա կինը՝ Ռի Սոլ Յուն, միջոցառմանը ներկայացել է հրթիռի տեսքով ինքնատիպ կախազարդով: 

















