ՌԴ իշխանությունները կարող են խստացնել միգրանտների համար Ռուսաստանում մնալու պայմանները և սահմանել «միգրացիոն տուրք». լրատվամիջոցներ
ՌԴ իշխանությունները կարող են խստացնել միգրանտների համար Ռուսաստանում մնալու պայմանները, գրում է Baza թելեգրամյան ալիքը:
Եթե նախկինում առանց այցագրի միգրանտները կարող էին Ռուսաստանի Դաշնությունում մնալ 90 օր 180 օրվա ընթացքում, ապա այժմ 180 օրվա ժամկետը կարող է երկարացվել մինչև մեկ տարի։ Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները կարող են մտցնել այսպես կոչված «միգրացիոն տուրք»։
Baza-ի փոխանցմամբ՝ համապատասխան առաջարկներն այժմ քննարկվում են ՌԴ ՆԳՆ-ում։ Ժամկետն ավելացնելու և տուրք մտցնելու համար փոփոխություններ կարող են կատարվել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում։










