Գայթակղությունը մեծ է անդաստիարակության մաստեր կլասին պատասխանելու համար․ լեզվակռիվ՝ Արծվիկ Մինասյանի ու Հակոբ Արշակյանի (տեսանյութ)
Թեև գայթակղությունը մեծ է ցուցաբերված քաղաքական տգիտության, երեսպաշտության, անդաստիարակությամբ լեցուն մաստեր կլասին պատասխանելու համար, բայց չեմ շեղվի այդ ուղղությամբ։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Այս ամենից հետո լեզվակռիվ սկսեց նրա և ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի միջև։
«Պարոն Մինասյան, առաջարկում եմ վիրավորական տերմիններ չօգտագործեք։ Դուք խոսում եք հնչած ելույթների մասին, այստեղից հնչել են ելույթներ պատգամավորների կողմից, եթե որևէ բան կա, մատնացույց արեք, առանց վիրավորական տերմիններ օգտագործելու»,- ասաց Արշակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










