Ամերիկացի զինվորականները Ալյասկայի մոտ թռչող սարք են խոցել

23:46 • 10.02.23

ԱՄՆ զինվորականները Ալյասկայի մոտ թռչող սարք են խոցել։

Այս մասին ասել են Սպիտակ տնից՝ ի պատասխան ԱՄՆ երկնքում Չինաստանի նոր օդապարիկի մասին հարցին:

Ալյասկայի մոտ խփված սարքը գտնվել է 12 հազար մետր բարձրության վրա, բեկորներն ընկել են սառույցով ծածկված ծովային տարածություններում։

ԱՄՆ-ը ակնկալում է բարձրացնել Ալյասկայի մոտ կործանված սարքի բեկորները։

Այդ սարքը շատ ավելի փոքր է, քան չինական օդապարիկը։ Վաշինգտոնը չգիտի, թե որ երկրին է այն պատկանում։