Սիրիայում երկրաշարժից հետո աղետալի իրավիճակ է. Ասադ

15:23 • 10.02.23

Սիրիայում հզոր երկրաշարժից հետո տիրող իրավիճակն աղետալի է. այս մասին հայտարարել է նախագահ Բաշար ալ Ասադը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

7,8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան, երբ Թուրքիայում և Սիրիայում շատերը քնած էին։

Ուրբաթ առավոտվա դրությամբ զոհվել է ավելի քան 21 000 մարդ, որից ավելի քան 18 000-ը՝ Թուրքիայում։