Թուրքիայի երկրաշարժի հետևանքով վնասվել է Յակուբիեի Ս․ Աննա հայկական եկեղեցին (լուսանկարներ)
Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով վնասվել է Սիրիայի Յակուբիե գյուղի Ս․ Աննա հայկական եկեղեցին։ Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը ցավով է տեղեկացել գյուղում տեղի ունեցած ավերածությունների մասին, այդ թվում նաև Ս Աննա հայկական եկեղեցու վնասման։
«Ս. Աննան լինելով պատմական եկեղեցի՝ ուխտատեղի է դարձել մեր ժողովրդի համար», - ասված է շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։ Հաղորդագրությանը կից ներկայացված են նաև վնասված եկեղեցու լուսանկարները։


















