Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 20 հազարի

22:21 • 10.02.23

Թուրքիայում ավելացել է երկրաշարժի զոհերի թիվը:

Հայտնում է այդ երկրի Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

«Վերջին տվյալներով՝ զոհվածների թիվը 19875 է, վիրավորների թիվը՝ 79717»,- հայտնել են գերատեսչությունից։

Ինչպես այսօր հայտարարել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ավելի քան 141 հազար մարդ է մասնակցում աղետի հետևանքների վերացմանը՝ հաշվի առնելով այլ երկրներից ժամանած թիմերը։