Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչություն

12:26 • 10.02.23

Ֆրանսիան կշարունակի ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացման ջանքերում: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը:

«Եվրամիության հետ մեկտեղ, Ֆրանսիան կշարունակի ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացման ջանքերում, այդ թվում՝ ԵԱՀԿ շրջանակում: Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում վերականգնել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»,- ասվում է ներկայացուցչության թվիթերյան միկրոբլոգում։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Լաչինի միջանցքն առայսօր շարունակում է փակ մնալ։