Զելենսկին Բելգիայի թագավորին նվիրել է ռուսական ինքնաթիռի բեկոր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բելգիայի թագավոր Ֆիլիպ Առաջինի հետ ընդիպման ժամանակ նրան նվեր է հանձնել։ Այս մասին հայտնում է Բելգիայի թագավորական պալատի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի առաջնորդը միապետին է հանձնել խոցված ռուսական Սու-25 ինքնաթիռի մի բեկոր։
«Նախագահ Զելենսկին հանձնել է Ուկրաինայում խոցված ռուսական Սու-25 ինքնաթիռի բեկորը։ Ուկրաինացի օդաչուները դրա վրա գրել են «Միասին մենք կհաղթենք»», ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոն և Փարիզ կատարած այցերից հետո երեկ այցելել է Բրյուսել։










