Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին. ՀՀ նախագահը գրառում է կատարել Հայաստանում Սիրիայի դեսպանատանը բացված սգո մատյանում

14:24 • 10.02.23

«Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում». նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Հայաստանում Սիրիայի դեսպանատանը բացված սգո մատյանում:

Նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ: