Հայաստանը ցանկանում է ընդլայնել հայ-իրանական համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության. ՀՀ նախագահ

12:36 • 11.02.23

ՀՀ Վահագն Խաչատուրյանը թվիթերյան իր օգտահաշվում գրառում է կատարել՝ շնորհավորելով Թեհրանին՝ իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ․
 
«Ջերմորեն շնորհավորում եմ իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ։

Հայաստանը ցանկանում է ընդլայնել և խորացնել Հայաստանի և Իրանի միջև փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների շահերի։

Եղբայրական ժողովրդին և Իրանի կառավարությանը մաղթելով խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»,- գրել է նա: