Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների հետ

20:34 • 11.02.23

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ ամենօրյա մարտական, ֆիզիկական պատրաստություն են անցնում «Պաշտպան հայրենյաց» ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած ժամկետային զինծառայողները։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նախարար Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարզումների ընթացքով, զինծառայողներին հորդորել ջանք չխնայել պատրաստության այս կարևոր շրջանը լիարժեք անցնելու համար՝ առաջիկայում ատեստավորող հանձնաժողովներին պատշաճ ներկայանալու նպատակով:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև զինծառայողներին հուզող հարցերին: