Խոշոր ​ ավտովթար Կոտայքի մարզում. Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են Lexus-ն ու ​ Лада-ն. կա վիրավոր. shamshyan.com

20:14 • 12.02.23

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմանում Լուսակերտ գյուղի վարչական տարածքում՝ Լուսակերտի զորամասի դիմաց, բախվել են Lexus GX 470 և Лада 21-012 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, զորամասի ծառայողներն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը: Վերջիններս վիրավորին մինչեւ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: