Ռուսաստանում թոշակառուն հրկիզել է բանկը

21:33 • 12.02.23

Թաթարստանում ոստիկանները բերման են ենթարկել տեղի 63-ամյա մի բնակչուհու՝ բանկի գրասենյակը հրկիզելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով։

Գերատեսչության տվյալներով՝ Ազնակաևսկի շրջանի իրավապահները հայտարարություն են ստացել բանկի հրկիզման մասին։ Ոստիկանության աշխատակիցները պարզել են կասկածյալի ինքնությունը։ Շուտով թոշակառուին գտել են։

Միջադեպը հետաքննվում է։