Սպասվում է թույլ ձյուն․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

14:38 • 12.02.23

Հայաստանի տարածքում փետրվարի 12-ի և 13-ի ցերեկը, 15-16-ին՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Քամին՝ հյուսիսարևմտյան 4-6 մ/վրկ: Փետրվարի 13-ին, 15-16-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում փետրվարի 12-ի ցերեկը, 15-16-ին  սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 13-14-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։