Երուսաղեմում կինը ներքնազգեստով քայլել է Լացի պատի մոտով

18:38 • 12.02.23

Երուսաղեմում 35-ամյա կինը ներքնազգեստով քայլել է Լացի պատի մոտ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ տեղական ոստիկանությանը հղումով։

Ըստ տեղեկությունների՝ ոստիկանները զբոսանքից հետո բերման են ենթարկել տեղի կիսամերկ բնակչուհուն: Այժմ նրան հարցաքննում են։ Կինը կասկածվում է սրբավայրը դիտավորյալ վիրավորելու համար։

Լացի պատը հուդայականության ամենամեծ սրբավայրն է Տաճարի լեռից դուրս, ըստ կանոնների, այս վայրի մոտ պետք է ծածկել ձեր ոտքերը, ուսերը և գլուխը: