Հայ, թուրք և ամերիկացի փրկարարները փլատակներից երկու աղջնակ են դուրս բերել․ Կարո Փայլան

15:11 • 12.02.23

Ադիյաման քաղաքում հայ, թուրք և ամերիկացի փրկարարների շնորհիվ քիչ առաջ փլատակներից երկու աղջնակ են դուրս բերվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը։

Նա հավելել է, որ նրանք 7 օր մնացել են փլատակների տակ ու փրկվել են հրաշքով։