Զելենսկին 50 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված 200 մարդու նկատմամբ

17:25 • 12.02.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ Ռուսաստանի հետ կապված 200 անձի, այդ թվում՝ ՌԴ նախագահի օգնականներ Յուրի Ուշակովի և Լարիսա Բրիչևայի, «Ռոսատոմ»-ի բարձրագույն ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։

Համապատասխան հրամանագիրը փետրվարի 12-ին տեղադրվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կայքում, գրում է ՏԱՍՍ-ը։  Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։

Պատժամիջոցները սահմանվել են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ որոշ ռուս քաղաքական գործիչների, քաղաքագետների, պետական ձեռնարկությունների ղեկավարների և աշխատակիցների նկատմամբ՝ 50 տարի ժամկետով։