Եթե առաջիկայում Ուկրաինա զենք չուղարկենք, Պուտինը կարող է հաղթել. Լեհաստանի նախագահ

19:21 • 12.02.23

Ռուսաստանը կարող է հաղթել պատերազմը, եթե Կիևը շտապ օգնություն չստանա. այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Le Figaro-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Լեհաստանի ղեկավարի պաշտոնական կայքում։

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են ռուսները հակամարտությունից հաղթանակած դուրս գալ, Դուդան կարծիք է հայտնել, որ դա հնարավոր է։

«Այո, նրանք կարող են, եթե Ուկրաինան շատ շտապ օգնություն չստանա: Եթե մենք զենք չուղարկենք Ուկրաինա մոտակա շաբաթների ընթացքում, Պուտինը կարող է հաղթել»,- հավելել է Լեհաստանի ղեկավարը։