Ցուցարարները Ալբանիայի խորհրդարանի շենքի վրա հրավառ նյութեր են նետել

22:02 • 13.02.23

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում խորհրդարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները հրավառ նյութեր են նետել շենքի վրա և փորձել հետ մղել ոստիկանական շղթան։

Այս մասին հայտնում են ալբանական ԶԼՄ-ները։

Ցուցարարները հավաքվել են Ալբանիայի Օրենսդիր ժողովի առջև՝ ամենամեծ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության  նախկին նախագահ և նախկին վարչապետ Սալի Բերիշայի կոչով։

Նա վարչապետ և իշխող Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էդի Ռամային մեղադրում է կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության հետ կապերի, քաղաքացիների սոցիալական խնդիրների մեջ, կոչ է անում նրան հրաժարական տալ և հետաքննություն սկսել։