Արգելում եմ համայնքային բյուջեից գումար հատկացնել՝ շենքերի դռները փոխելու համար․ քաղաքապետ
Երևան քաղաքում նոր վերելակներ տեղադրված շենքերում առկա է 60 մուտք, որտեղ դեռ դռներ տեղադրված չեն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրակցության ժամանակ նշեց Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
Նա խնդրեց հանձնարարականը մեկ ամսով երկարաձգել, որ հասցնեն բոլոր դռները փոխել:
Արձագանքելով՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարցրեց, թե արդյո՞ք դա քաղաքային բյուջեի հաշվին է լինելու․
«Չէ, ես արգելում եմ, որ համայքային բյուջեից դռներ փոխելու համար գումար հատկացնենք: Այսինքն վերելակը փոխենք, դուռը փոխենք: Անցած օրը մի քաղաքացի էր մոտեցել, ասում էր՝ մեր վերելակը փոխել են, բայց պատուհանները չեն փոխել: Այդպես չի լինում: Համատիրությունների հետ աշխատեք»,- ասաց նա:










