«Տարրական և միջին օղակի աշակերտները հետ են մնում դասապրոցեսից, սա անհանգստացնող է»․ դասերը` շրջափակված Արցախում (տեսանյութ)
Գազով ջեռուցվող դպրոցներում տեղադրվել են փայտի վառարաններ, արդեն այսօրվանից վերսկսվել են պարապմունքները՝ 9-12-րդ դասարանի աշակերտների համար: Այսուհետ դպրոցները 5-օրյայից անցնելու են 6-օրյա ռեժիմի, շաբաթ օրը լրացնելու են ջեռուցման բացակայության պատճառով բաց թողած ժամերը:
Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան հիմնական դպրոցում գործում է թվով 5 9-րդ դասարան՝ 130 աշակերտով: Բոլոր 5 դասարաններում տեղադրված են փայտի վառարաններ: Պատասխանատուները վաղ առավոտից հոգ են տարել,որ դասարանները տաք լինեն: Մի վառարան էլ հատկացվել է ուսուցչանոցին:
Ուսուցիչները անհանգստացած են՝ տարրական և միջին օղակի աշակերտները հետ են մնում դասապրոցեսից:
Մանրամասները՝ տեսանյութում։










