«Այլ տեղերում ավելի շատ դրոշներ կան, քան Երևանում»․ ավագանու անդամը առաջարկում է ավելի շատ դրոշներ տեղադրել Երևանում (տեսանյութ)
Շատ տեղերում քաղաքում տեղադրված դրոշները կեղտոտ են, մաշված են ու ես կարծում եմ` մեր պետական խորհրանիշների հանդեպ հարգանքը մի քիչ ավելի շատ պետք է լինի։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։
Նա առաջարկեց քաղաքում ավելի շատ դրոշներ տեղադրել։
«Շատ տեղերում դրոշները ավելի շատ են, քան Երևանում, ես կառաջարկեի վարչական շրջանների ղեկավարների հետ կոորդինացնենք, հատվածեր գտնենք ու մշտական դրոշներ տեղադրենք»,- ասաց նա։










