Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ «Գաբրիել» ցիկլոնը մեծ ավերածություններ է արել (լուսանկարներ)

19:03 • 14.02.23

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել «Գաբրիել» ցիկլոնի պատճառով: Երկրի վարչապետ Քրիս Հիփքինսի բնութագրմամբ՝ սա Նոր Զելանդիայում ամենամեծ եղանակային իրադարձությունն է վերջին 100 տարիների ընթացքում:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու հյուսիս-արևմտյան ափին գտնվող Մուրիվայ բնակավայրում մի քանի սողանքներ են տեղի ունեցել՝ ավերելով ճանապարհներ և շենքեր: Անհետ կորել է մեկ հրշեջ, ևս մեկը ծանր վիրավորվել է:

Օքլենդում բազմաթիվ տներ կանգնած են մնացել սողանքի եզրին: Հեղեղները քշել-տարել են կամուրջներ:

Ափամերձ շրջաններում գտնվող մի քանի քաղաքներից բնակիչները տարհանվել են: Հարյուր հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության:

Պարբերականը նշում է, որ Նոր Զելանդիայի 5,1 մլն բնակիչների գրեթե մեկ երրորդն ապրում է ցիկլոնից տուժած շրջաններում:

T98tDfZ8.jpg (891 KB)

8888888888.png (2.08 MB)

_xlarge.jpeg (658 KB)

զզզզզզզ.png (1.76 MB)

In pictures: New Zealand devastated by Cyclone Gabrielle | Newshub