Իրանն ու Չինաստանը Պեկինում ստորագրել են համագործակցության 20 փաստաթուղթ

16:49 • 14.02.23

Իրանն ու Չինաստանը երեքշաբթի Պեկինում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ ստորագրել են համագործակցության 20 փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր։

Իրանի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները փաստաթղթերը ստորագրել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա չինացի գործընկեր Սի Ծինփինի ներկայությամբ կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է Tasnim գործակալությունը:

Համաձայնագրերը ենթադրում են համագործակցություն տարբեր ոլորտներում, ներառյալ ճգնաժամային կառավարումը, զբոսաշրջությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, շրջակա միջավայրը, միջազգային առևտուրը, մտավոր սեփականությունը, գյուղատնտեսությունը, արտահանումը, առողջապահությունը և բժշկական ոլորտը, լրատվամիջոցների գործունեությունը, սպորտը և մշակութային ժառանգությունը:

Ռաիսին Պեկին է այցելել Սի Ծինփինի պաշտոնական հրավերով։