Պենտագոնը պատրաստ չէ հայտարարել Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ մատակարարելու մասին
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Կիևին կործանիչներ տրամադրելու մասին դեռևս հայտարարելու ոչինչ չկա։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած ԵՄ արտահերթ գագաթնաժողովի արդյունքների թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ինչ վերաբերում է ինքնաթիռների հարցին, ապա այսօրվա դրությամբ այդ մասին որևէ հայտարարություն չունեմ», - ասել է Օսթինը։
Ինչպես հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը, Միացյալ Նահանգները և դաշնակիցները շարունակում են գնահատել Ուկրաինայի կարիքները և ակնկալում են, որ ուկրաինական զորքերը կակտիվանան գարնանը: Օսթինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն օդում դեռևս լուրջ հնարավորություններ ունի ու մարտական ինքնաթիռների զգալի պաշար։
Պատասխանելով կործանիչների վերաբերյալ հարցին՝ Օսթինը նշել է, որ Միացյալ Նահանգները հետ չի պահում Լեհաստանին Ուկրաինային որևէ ռազմական օգնություն տրամադրելուց։










