Լեհաստանի ԱԳՆ-ն աշխատանքից ազատել է ՄԳԻՄՕ-ն ավարտած բոլոր դիվանագետներին

17:14 • 14.02.23

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄԳԻՄՕ) ավարտած դիվանագետներն այլևս չեն աշխատում Լեհաստանի ԱԳՆ-ում, Gazeta Polska-ին ասել է ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն։

Նախարարին հարցրել են՝ արդյոք Լեհաստանի ԱԳՆ-ում աշխատում են ՄԳԻՄՕ-ն ավարտած դիվանագետները, գրում է rbc.ru-ն։

«Այլևս ոչ», - պատասխանել է նա:

Պատասխանելով հարցին առ այն, թե երբվանից նրանք չեն աշխատում, Ռաուն ասել ՝ «արդեն երկու ամիս»։