ՀՀ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, մի շարք շրջաններում բուք է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս (բուք է) ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:










