Ռուսաստանը 1 օրում մոտ 40 անգամ հարվածել է Խերսոնին
Անցած օրվա ընթացքում ռուսական զորքերը 38 անգամ գնդակոծել են Խերսոն քաղաքը և համանուն մարզը, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին փետրվարի 15-ին հայտնել է Խերոսնի մարզային ռազմական վարչակազմն իր թելեգրամյան ալիքում, գրում է korrespondent.net-ը։
«Ռուս զավթիչները 38 անգամ հրետակոծել են Խերսոնի շրջանը, խաղաղ բնակավայրերը հարձակվել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ականանետերով և հրետանիով»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Խերսոն քաղաքն ինը անգամ հարձակման է ենթարկվել ռուսական բանակի կողմից, ռուսները հարվածել են քաղաքի բնակելի թաղամասերին, գնդակոծության պատճառով վնասվել են բնակելի շենքեր և բուժհաստատություն։










