Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը. Միրզոյան

13:44 • 15.02.23

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վերահաստատել է տարածաշրջանում խաղաղություն կառուցելու  և մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների  ամբողջական կարգավորման, դիվանագիտական  հարաբերությունների հաստատման ու Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը:

«Այս դժվարին պահին գտնվելով  Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու  և մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների  ամբողջական կարգավորման, դիվանագիտական  հարաբերությունների հաստատման ու Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը», - հայտարարել է Միրզոյանը՝ հավելելով, որ այսօր քննարկվել են այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ: