Մոլդովայի նախագահը ռազմական ներխուժման վտանգ չի տեսնում

23:32 • 15.02.23

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկիր ռազմական ներխուժման վտանգ չկա, ինչի մասին ավելի վաղ նշել էր հանրապետության տեղեկատվության և անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Մուստյացան։

«Այս պահին ռազմական ներխուժման ուղղակի սպառնալիք չկա, մենք դրա համար պարտական ենք Ուկրաինային»,- ասել է Սանդուն։

Անցյալ տարվա դեկտեմբերին Մուստյացան ասել էր, որ իբր Ռուսաստանը պլաններ ունի մտնելու չճանաչված Մերձդնեստր: