Պանամայում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով 39 մարդ է զոհվել

21:24 • 15.02.23

Առնվազն 39 մարդ է զոհվել Պանամայի արևմտյան Չիրիկի նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով։

Ձորն ընկած մեքենայի վրա եղել է 66 օտարերկրյա միգրանտ։

Իշխանությունները ողբերգության հետաքննություն են սկսել։ Վթարի հնարավոր պատճառների, մահացածների ու վիրավորների քաղաքացիության մասին տեղեկություն չի հրապարակվում։