Հայաստանը բարեկամության ձեռք մեկնեց այս դժվարին պահին. Չավուշօղլու

14:53 • 15.02.23

Հայաստանը Թուրքիային «բարեկամության ձեռք» է մեկնել անցյալ շաբաթ տեղի ունեցած կրկնակի երկրաշարժերից հետո, չորեքշաբթի Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:

«Հայաստանը բարեկամության ձեռք մեկնեց այս դժվարին պահին և դրսևորեց համերաշխություն և համագործակցություն»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նաև ասել է, որ Միրզոյանի այցը Թուրքիա «իմաստալից է»:

Չավուշօղլուն նշել է, որ երկրաշարժերից հետո Հայաստանը 28 հոգուց բաղկացած որոնողափրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա:

«Նրանք 100 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեցին և ասացին, որ լրացուցիչ օգնություն կուղարկեն»,- հավելել է նա։