Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Աշոցք գյուղում ձյուն է տեղում

08:19 • 15.02.23

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձյուն է տեղում։