Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին զրկել է հատուկ կարգավիճակից

20:30 • 15.02.23

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին զրկել է հատուկ կարգավիճակից։ Այդ մասին հաղորդել է «KazTag» գործակալությանը:

Տոկաևը ստորագրել է Ղազախստանի առաջին նախագահի մասին օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքը։

Արդյունքում, հունվարի 13-ին Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց Նազարբաևին հատուկ կարգավիճակից զրկելու որոշմանը։