ԱՄՆ-ը նախատեսում է Ուկրաինային 9,9 միլիարդ դոլար տրամադրել
Միացյալ Նահանգները ծրագրում է առաջիկա ամիսներին Ուկրաինային տրամադրել 9,9 միլիարդ դոլարի լրացուցիչ բյուջետային աջակցություն:
Ասել է Պետդեպարտամենտի միջազգային աջակցության դեպարտամենտի ղեկավար Դաֆնե Ռենդը։
«Առաջիկա ամիսներին մենք նախատեսում ենք տրամադրել 9,9 միլիարդ դոլար և պատրաստ ենք աջակցել Ուկրաինայի կառավարությանը կենսունակությունը պահպանելու հարցում»,- ասել է նա։
Ռենդի խոսքով, ուղղակի բյուջետային օգնությունը Ուկրաինային, որը նախկինում տրամադրել էր Միացյալ Նահանգները, 13 միլիարդ դոլար է:










