Ղրիմի Արմյանսկ քաղաքում պայթյուններ են հնչել. լրատվամիջոցներ

16:21 • 16.02.23

Ղրիմի հյուսիսում գտնվող Արմյանսկ քաղաքում պայթյուններ են հնչել, հայտնում Крым. Реалии թելեգրամյան ալիքը:

«Ինչ-որ բան հարվածեց, լավ լսվեց, երեք անգամ. ՀՕՊ-ն աշխատում է. պայթյունների ձայնը բարձր էր»,- ասվում է հաղորդագրությունում:

Պաշտոնապես Արմյանսկի և Ղրիմի իշխանությունները չեն մեկնաբանել իրավիճակը։