ԱՄՆ-ը և G7-ի մյուս անդամները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր մեծ փաթեթ կներկայացնեն․ Նուլանդ

21:37 • 16.02.23

Միացյալ Նահանգները և Մեծ Յոթնյակի մյուս անդամները փետրվարի 24-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր մեծ փաթեթ կներկայացնեն,

Ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։

Նրա խոսքով, Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցների նոր մեծ փաթեթն ուղղված է լինելու առաջին հերթին ռուսական տեխնոլոգիաների մատակարարման զսպմանը։