Այլ երկրներում, որ թունել ես մտնում, Թումանյանի ասած՝ ոնց որ լույս աշխարհ ես մտնում, իսկ մեր մոտ ոնց որ քավարանի վերջին էտապը լինի. Նիկոլ Փաշինյան

13:42 • 16.02.23

Հայաստանի թունելները ոնց որ քավարանի վերջին էտապը լինեն։ Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզում որոշ ճանապարհահատվածների վերականգնմանը։

«Ես ենթադրում եմ, որ սա վերականգնում ենք այն պատճառով, որովհետև նախատեսում ենք վերականգնել Ծովագյուղի թունելի վերականգնման աշխատանքները, ընդ որում, ճիշտ է, այդ թունելն այս ընթացքում մի քիչ լուսավորել ենք, վերականգնել, բայց, որ մտնում ես՝ միջնադարյան վիճակներ են։ Մենք պայմանավորվել ենք, որ Ստեփանավանի թունելը, Ծովագյուղի ու Սպիտակի թունելները պետք է բերվի ամենաժամանակակից տեքսի։ Այլ երկրներում, որ թունել ես մտնում, Թումանյանի ասած՝ ոնց որ լույս աշխարհ ես մտնում, իսկ մեր մոտ ոնց որ քավարանի վերջին էտապը լինի»։