Պարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից

15:17 • 16.02.23

ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ լրատվության վարչությունից։

Նա այդ պաշտոնին նշանակվել էր  2021 թ. հուլիսի 7–ին։