ԱՄՆ-ը չի դրդել Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանին․ Սպիտակ տուն

21:07 • 16.02.23

ԱՄՆ-ը չի դրդում Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանին։

Ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնն այս դիրքորոշումը հայտնել է հրապարակավ և մասնավոր կերպով։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում ուկրաինական բանակի ցանկացած հնարավոր գործողություններին, մենք դա չենք խրախուսում և չենք նպաստում դրան: Մենք դա շատ պարզ ասել ենք ինչպես հրապարակավ, այնպես էլ մասնավոր շփումներում», - ասել է Քիրբին՝ ելույթ ունենալով Ջորջթաունի համալսարանում։