Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ հասարակության մի հատվածը արմատականորեն թշնամաբար է տրամադրված մյուսի նկատմամբ, մեզ միասնության գաղափար է պետք․ Հովհաննես Գալստյան (տեսանյութ)

14:16 • 17.02.23

 

Հայաստանի քաղաքական դաշտում գործող քաղաքական գործիչները ունեն որոշակի ընտրազանգված, որոնք արմատականորեն ընդդիմադիր են մյուս ճամբարի ընտրազանգվածին, հասարակությունը բաժանված է միմյանց թշնամաբար տրամադրված հատվածների։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը։

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին պետք է քաղաքական գործչի նոր կերպար։

«Պետք է քաղաքական ղեկավար, որը կլինի խելացի, ճիշտ աշխատող, սեփական ոլորտում կայացած ու ամենակարևորը՝ նա պետք է լինի հայրենասեր։ Կա՞ն արդյոք այդպիսի լիդերներ իմ տեսադաշտում, այո, կան։ Ես ունեմ քաղաքական նախասիրություններ։ Արդեն տևական ժամանակ է մասնակցում եմ «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքական քննարկումներին, որտեղ ներկայացված են նաև իմ ծրագրերը, որոնք ունեմ մշակութային դաշտում։ Որքան ես շփվել եմ քաղաքական գործիչների հետ, հասկացել եմ, որ նրանք ավելի շատ հակված են խոսել, քան լսել, այս քաղաքական քննարկումները առանձնանում են մի բացառիկությամբ, կուսակցության հիմնադիր ղեկավարը՝ Երվանդ Թարվերդյանը, ունի ունակություն ավելի շատ լսելու, քան խոսելու, սա շատ եմ կարևորում»,- ասաց կինոռեժիսորը։

Հովհաննես Գալստյանը խոսել է նաև Հայաստանում և Արցախում առկա քաղաքական ու անվտանգային ճգնաժամի, Թուրքիա ուղարկված օգնության, խաղաղության դարաշրջանի, սևերի ու սպիտակների բաժանված հասարակության և այլ հարցերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։