28-ամյա վարորդը Կապան-Քաջարան ճանապարհին Mercedes-ով հայտնվել է Ողջի գետում. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 17։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Ռուբիկ Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա գլորվելով գլխիվայր հայտնվել է Ողջի գետում։
Ռուբիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան բժշկական կենտրոն։










