Սոցնախարարը տուն է առաջարկել, բանալիներ են տվել, մարդիկ գնացել, չեն գտել այդ հասցեները, չհասկացանք դա ինչ խաղ էր. ՊՆ նախկին շենքից տեղահանված քաղաքացի

14:09 • 17.02.23

 

Այս վիճակից հոգնել ենք, վերջիվերջո այս վիճակին պետք է լուծում տան, թե չէ: Այս մասին ասաց ՊՆ նախկին շենքից տեղահանված քաղաքացիներից մեկը:

«Էն թվերին, որ էս շենքը մնացել էր անտերության մատնված, տիրություն չէին անում, էսքան ժողովուրդ մտավ, տուն սարքեց, որոշեցին վերցնեն: Ինչ են ուզում մեզնից, չկա իրենց մեջ մի տղամարդ, որ գա մեր հետ խոսի: Ոստիկաններին են ուղարկում, ոստիկաններն ինչ հարց կարող է լուծել»,- ասաց նա:

Հարցին՝ այլ գերատեսչությունից մարդիկ չեն եկել, կինը պատասխանեց. «Եկել է սոցնախարարը, տուն առաջարկեց, ոմանց բանալի տվեցին, գնացին, չգտան էդ հասցեները, մենք չհասկացանք դա ինչ խաղ էր: Նրանց պետք է, որ ազատենք այս տարածքը, բայց չենք անելու»,- նշեց քաղաքացին: