Տեղի ունեցավ մարշալ Համազասպ Բաբաջանյանի մասին պատմող «Համար մեկ տանկիստը» ֆիլմի պրեմիերան, այն շուտով հասանելի կլինի նաև հեռուստադիտողներին (տեսանյութ)

16:25 • 18.02.23

 

Կինոյի տանը տեղի ունեցով «Համար մեկ տանկիստը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է զրահատանկային զորքերի հայազգի մարշալ, զորահրամանատար Համազասպ Բաբաջանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող հայտնի ու անհայտ դրվագների մասին։  

Ֆիլմը հայ մարշալների մասին պատմող 5 մասից բաղկացած ֆիլմաշարերից մեկն է, որոնք նկարահանվել են ռուսաստանաբնակ գործարար, բարերար Արթուր Սողոմոնյանի ֆինանսական աջակցությամբ։

Ֆիլմաշարի նկարահանումները սկսվել են 2018 թ.-ից, նկարահամումներն իրականացվել են և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, ընտրվել են այն վայրերը, որտեղ իրենց ծառայությունն են անցկացրել մարշալները։ Բաբաջանյանի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է նաև Բելառուսում և Լիտվայում։ Ֆիլմաշարը շուտով հասանելի կլինի նաև հեռուստադիտողներին։

Մանրամասները՝ տեսանյութում։