Արցախում շարունակվում է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը

14:04 • 19.02.23

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն տեղեկացրել է, որ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը շարունակվում է։

Քաղաքացիները կարող են կտրոնները ձեռք բերել նաև կիրակի օրը` փետրվարի 19-ին։
Սպասարկման կետերը գործելու են մինչև 18։00-ն։