Վրաստանում այսօր միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել

20:08 • 19.02.23

Արևմտյան Վրաստանում այսօր վաղ առավոտյան միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru-ն՝ հղում անելով Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։

Հաղորդվում է-ին, որ առաջին երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 05։18-ին Օզուրգեթի քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա։ Այն եղել է 3,6 մագնիտուդ ուժգնությամբ։

Երկրորդ անգամ ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել ժամը 06։27-ին՝ Գոմիս Մթա հանգստավայրից 4 կմ, իսկ Օզուրգեթիից 14 կմ հեռավորության վրա։ Երկրորդ երկրաշարժի ուժգնությունը 3 մագնիտուդ է եղել։

3,1 մագնիտուց ուժգնությամբ երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը Չոխատաուրիի շրջանի Բուկնարի գյուղում է եղել։

Երեք դեպքում էլ ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 10 կմ խորության վրա։ Երկրաշարժերի հետևանքով ավերածությունների ու տուժածների մասին չի հաղորդվել։