Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետ․ ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է

17:27 • 19.02.23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:

Կարևորվել է Միջազգային ճգնաժամային խմբի հետ համագործակցության զարգացումն ու շարունակականությունը:

Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է: